20:13  ,  25 ապրիլի, 2025

Madrid Open. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող WTA-1000 շարքի Madrid Open մրցաշարում։

Բելառուսի ներկայացուցիչը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 26-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսը։

Madrid Open-ի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News