22:58  ,  20 ապրիլի, 2025

ATP-500. Ռունեն եզրափակիչում հաղթեց Ալկարասին (տեսանյութ)

Աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն նվաճեց Բարսելոնայում անցկացված ATP-500 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում Ռունեն 7:6 (8:6), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին, որն այս մրցաշարի կրկնակի հաղթող է։ Եզրափակիչը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Ռունեն 5-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում։ 2023թ․ ապրիլից հետո նա առաջին անգամ հաղթեց ATP մրցաշարում։ Ռունեն կվերադառնա համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News