Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Իպսվիչին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։
«Արսենալը» 66 միավորով երկրորդն է, «Իպսվիչը» 18-րդ տեղում է՝ 21 միավոր։
Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ եւ 57 միավորով 5-րդն է։ «Ֆուլհեմն» ունի 48 միավոր եւ 9-րդ տեղում է։
«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Մանչեսթերյան թիմը 38 միավորով 14-րդ տեղում է, «Վուլվերհեմփթոնը» նույնքան միավորով 15-րդն է։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Իպսվիչ» - «Արսենալ»՝ 0։4 (տեսանյութ)
Լեանդրո Տրոսարդ, 14, 69, Գաբրիել Մարտինելի, 28, Էթան Նվաների, 88
Հեռացում՝ Լեյֆ Դեւիս («Իպսվիչ»), 32
«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)
Ալեքս Այուոբի, 20 - Թայրիկ Ջորջ, 84, Պեդրու Նետու, 90+3
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:1 (տեսանյութ)
Պաբլո Սարաբիա, 77
«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 19:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի