19:10 20 ապրիլի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Իպսվիչին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։
«Արսենալը» 66 միավորով երկրորդն է, «Իպսվիչը» 18-րդ տեղում է՝ 21 միավոր։
Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ եւ 57 միավորով 5-րդն է։ «Ֆուլհեմն» ունի 48 միավոր եւ 9-րդ տեղում է։
«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Մանչեսթերյան թիմը 38 միավորով 14-րդ տեղում է, «Վուլվերհեմփթոնը» նույնքան միավորով 15-րդն է։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Իպսվիչ» - «Արսենալ»՝ 0։4 (տեսանյութ)
Լեանդրո Տրոսարդ, 14, 69, Գաբրիել Մարտինելի, 28, Էթան Նվաների, 88
Հեռացում՝ Լեյֆ Դեւիս («Իպսվիչ»), 32
«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)
Ալեքս Այուոբի, 20 - Թայրիկ Ջորջ, 84, Պեդրու Նետու, 90+3
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:1 (տեսանյութ)
Պաբլո Սարաբիա, 77
«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 19:30 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.