00:20  ,  20 ապրիլի, 2025

ATP-500 Barcelona Open. Եզրափակիչի զույգը

Բարսելոնայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։

Ալկարասը կիսաեզրափակիչում 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 14-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսին։

Ռունեն կիսաեզրափակիչում 6:3, 6:2 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news