16:14  ,  17 ապրիլի, 2025

ATP-500․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ  ATP-500 շարքի Barcelona Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 

Խաչանովը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարիի հետ, որին հաղթեց 7։5, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 8 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի (Իսպանիա) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news