Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Նոան» Աբովյանում ընդունեց Չարենցվանի «Վանին» և առավելության հասավ 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց «Նոայի» բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գոլը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 16-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Վանի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը կոպիտ խախտում էր թույլ տվել սեփական տուգանային հրապարակից դուրս: Խաղի գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց «Նոայի» խփած երկրորդ գոլը, կարմիր քարտ ցույց տվեց Բեգլարյանին ու նշանակեց տուգանային հարված: Մինչև այդ թիմերի միջև հրմշտոց էր տեղի ունեցել դադարի ժամանակ:
Ընդմիջումից հետո դաշտի տերերն ունեին նկատելի առավելություն, որը գոլի վերածեցին 89-րդ րոպեին: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց մարոկկացի կիսապաշտպան Ուլադ Օմարը, իսկ պորտուգալացի վինգեր Հելդեր Ֆերեյրան կատարեց երկրորդ գոլային փոխանցումը:
Պատասխան հանդիպումը կկայան ապրիլի 30-ին Չարենցվանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճակում են Երևանի «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա հաղթանակ է տարել 2:0 հաշվով:
Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչի առաջին հանդիպում
«Նոա» - «Վան»՝ 2:0
Մաթեուս Այաս, 36, Ուլադ Օմար, 89
Հեռացում՝ Արսեն Բեգլարյան, 45+16 («Վան»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:19 , 20 նոյեմբերի 
21:03 , 20 նոյեմբերի
20:34 , 20 նոյեմբերի 
19:04 , 20 նոյեմբերի
18:01 , 20 նոյեմբերի
17:19 , 20 նոյեմբերի 
16:56 , 20 նոյեմբերի
16:33 , 20 նոյեմբերի
15:49 , 20 նոյեմբերի
15:06 , 20 նոյեմբերի