Հայաստանի 11 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել Երեւանում անցկացվող «Քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում ։
«Միկա» մարզահամալիրում ընթացող մրցաշարի առաջին մրցումային օրը տեղի են ունեցել 48 կգ, 51 կգ, 60 կգ, 63,5 կգ 67 կգ եւ 71 կգ քաշային կարգերի նախնական մենամարտերը:
Հայաստանի թիմից հաղթանակներ են տարել Բարեղամ Հարությունյանը(48 կգ), Էդմոնդ Խուդոյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արտյուշ Գոմչյանը (63,5 կգ), Մանվել Պետրոսյանը (63,5 կգ), Հայկ Թադեւոսյանը (67կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Հարություն Հակոբկոխյանը (71կգ) եւ Անդրանիկ Սեդրակյանը (71կգ):
Պարտություններ են կրել Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արթուր Մկրտչյանը (67 կգ), Արմեն Մանուկյանը (71կգ) եւ Զավեն Գալստյանը (71կգ):
Երեւանի քաղաքապետի գավաթն առաջին անգամ ներառվել է Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական մրցաշարային օրացույցում։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի եւ Մոլդովայի ներկայացուցիչները։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 30 բռնցքամարտիկով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի