23:34  ,  15 ապրիլի, 2025

ATP-500. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ATP-500 շարքի Barcelona Open մրցաշարում։

Առաջին շրջանում Խաչանովը առավելության հասավ աշխարհի 88-րդ ռակետ, Մեծ Բրիտանիան ներկայացնող Քեմերոն Նորիի նկատմամբ՝ 6:7 (3:7), 6:4, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 19 րոպե։

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news