15:30  ,  1 ապրիլի, 2025

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ championat.com-ի վարկածով։

Վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրած Սպերցյանը «Ֆակելի» դեմ փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» հաղթել էր 5:0 հաշվով եւ 49 միավորով առաջատարն է։

Դարպասապահ․ Նիկիտա Կոկարեւ («Խիմկի»)։

Պաշտպաններ․ Արսեն Ադամով («Ախմատ»), Նադեր Գանդրի («Ախմատ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Լուկաս Օլասա («Կրասնոդար»)։

Կիսապաշտպաններ․ Լուիս Էնրիկե («Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Խորխե Կարասկալ («Դինամո Մոսկվա»), Օլակունլե Օլուսեգուն («Կրասնոդար»):

Հարձակվողներ․ Մատեո Կասիերա («Զենիթ»), Իվան Սերգեեւ («Կռիլյա Սովետով»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում