15:30 1 ապրիլի, 2025Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ championat.com-ի վարկածով։
Վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրած Սպերցյանը «Ֆակելի» դեմ փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» հաղթել էր 5:0 հաշվով եւ 49 միավորով առաջատարն է։
Դարպասապահ․ Նիկիտա Կոկարեւ («Խիմկի»)։
Պաշտպաններ․ Արսեն Ադամով («Ախմատ»), Նադեր Գանդրի («Ախմատ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Լուկաս Օլասա («Կրասնոդար»)։
Կիսապաշտպաններ․ Լուիս Էնրիկե («Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Խորխե Կարասկալ («Դինամո Մոսկվա»), Օլակունլե Օլուսեգուն («Կրասնոդար»):
Հարձակվողներ․ Մատեո Կասիերա («Զենիթ»), Իվան Սերգեեւ («Կռիլյա Սովետով»)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.