10:33  ,  31 մարտի, 2025

ATP-1000. Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը եզրափակիչում (տեսանյութ)

Մայամիի ATP-1000 մրցաշարի եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 5-րդ ռակետ, 37-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը։ Նա մրցեց աշխարհի 54-րդ ռակետ, 19-ամյա չեխ Յակուբ Մենշիկի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:4), 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 3 րոպե։

Մենշիկն այս մրցաշարի պատմության մեջ տիտղոսը նվաճած ամենացածր վարկանիշով թենիսիստն է։

Անցած տարի Miami Open-ում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News