17:42  ,  30 մարտի, 2025

«Կրասնոդարի» հաղթանակը՝ 5:0, Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալեց Վորոնեժի «Ֆակելին» եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

Գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց՝ փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։

«Կրասնոդարը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Կրասնոդար» - «Ֆակել»՝ 5:0

Նիկիտա Կրիվցով, 53, Էդուարդ Սպերցյան, 66, Օլանկուլե Օլուսեգուն, 69, 74, Դանիլա Կոզլով, 80

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում