09:51  ,  28 մարտի, 2025

WTA-1000 Miami Open. Եզրափակիչի զույգը

Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան կվիճարկեն Մայամիում ավարտին մոտեցող WTA-1000 շարքի Miami Open մրցաշարի տիտղոսը։

Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկան 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինիին։

Ջեսիկա Պեգուլան 7:6 (7:3), 5:7, 6:3 առավելության հասավ աշխարհի 140-րդ ռակետ, ֆիլիպինցի Ալեքսանդրա Էալայի նկատմամբ։

WTA-1000 Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News