23:36  ,  26 մարտի, 2025

WTA-1000. Աշխարհի երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չկարողացավ դուրս գալ Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին 2:6, 5:7 հաշվով պարտվեց աշխարհի 140-րդ ռակետ, ֆիլիպինցի Ալեքսանդրա Էալային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Ալեքսանդրա Էալան առաջին անգամ հանդես կգա WTA մրցաշարի կիսաեզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի եւ աշխարհի 60-րդ ռակետ, բրիտանացի Էմմա Ռադուկանուի դիմակայության հաղթողը։

Մայամիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news