10:51  ,  26 մարտի, 2025

WTA-1000. Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինին։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News