Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ» պաշտոնապես կհաստատվի մինչեւ այս շաբաթվա վերջը, հաղորդում է «Газете.Ru»-ն՝ հղում անելով գործարքով զբաղվող իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» վճարել է 8 միլիոն եվրո: «Սպարտակում» Յուրան կստանա տարեկան 2.4 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված կլինի 5 տարով:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի