Ազգերի լիգայի Վրաստան - Հայաստան հանդիպումից հետո «Դինամո Արենայում» զանգվածային անկարգություններ սկսվեցին: Երկրպագուները մեծ հոսքով լցվեցին խաղադաշտ: Սկզբում վրացի երկրպագուները վազում էին խաղադաշտ իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ լուսանկարվելու, մարզաշապիկ ստանալու հույսով, բայց երբ Վրաստանի հավաքականը հեռացավ մարզադաշտից, վրացի երկրպագուները սկսեցին անկանոն վազել ամբողջ խաղադաշտով: Այդ ընթացքում Հայաստանից ժամանած երկրպագուներին թույլ չէին տալիս լքել իրենց տեղերը, մինչեւ վրացի երկրպագուները կհեռանան: Այդպես արվում է՝ անվտանգության կանոններից ելնելով:
Վրացի երկրպագուներն, օգտվելով առիթից, վազեցին դեպի հայ երկրպագուների սեկցիան եւ սկսեցին սադրել, հայհոյել եւ միջնամատ մատ ցույց տալ: Իրավիճակը լարվեց, երկրու երկրների հավաքականների երկրպագուները միմյանց վրա շշեր եւ այլ իրեր նետեցին:
Անվտանգության աշխատակիցները եւ կարգադրիչները չէի կարողանում կարգի հրավիրել խաղադաշտ դուրս եկած վրացի երկրպագուներին: Հայ եւ վրացի ֆանատների հարցերի պարզաբանումը տեղափոխվեց խաղադաշտից դուրս, որի մանրամասները դեռ հայտնի չեն: Այդ ընթացքում որեւէ ոստիկան, ոստիկանական խումբ չմտավ մարզադաշտ, չսաստեց վրացի երկրպագուներին:
Վրաստանի հավաքականը հաղթել է 6:1 հաշվով։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:02 , 2 սեպտեմբերի
12:01 , 2 սեպտեմբերի
11:37 , 2 սեպտեմբերի
11:04 , 2 սեպտեմբերի
10:33 , 2 սեպտեմբերի
10:05 , 2 սեպտեմբերի
09:06 , 2 սեպտեմբերի
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի