Աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ WTA-1000 շարքի Miami Open մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզի հետ եւ պարտություն կրեց 3:6, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։
Մեդիսոն Քիզի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 140-րդ ռակետ, ֆիլիպինցի Ալեքսանդրա Էալան։
Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 6:1, 6:7 (4:7), 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 95-րդ ռակետ, ռուսաստանցի Էրիկա Անդրեեւային։
Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
up and running @Madison_Keys grabs the first set 6-3 over Avanesyan.#MiamiOpen pic.twitter.com/iT09F1IDZ1
— wta (@WTA) March 21, 2025
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի
13:57 , 19 նոյեմբերի