23:53  ,  19 մարտի, 2025

WTA-1000․ Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց WTA-1000 շարքի Miami Open մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 95-րդ ռակետ, ռուսաստանցի Էրիկա Անդրեեւայի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:7 (4:7), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզը, որն առաջին շրջանում ազատ էր։ Այս հանդիպումը տեղի կուենա մարտի 21-ին։

Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News