11:27  ,  15 մարտի, 2025

WTA-1000. Արինա Սաբալենկան ու Միրա Անդրեեւան կվիճարկեն տիտղոսը

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան ու աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան։

Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկան 6:0, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզին։

Միրա Անդրեեւան 7:6 (7:1), 1:6, 6:3 հաշվով հաղթեց աշխահի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։

Եզրափակիչը տեղի կունենա մարտի 16-ին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News