16:08  ,  11 մարտի, 2025

WTA-1000․ Արինա Սաբալենկան 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 6:1, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 62-րդ ռակետ, իտալացի Լուչիա Բրոնցետիին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 15 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 83-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Քարթալը։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News