22:28  ,  9 մարտի, 2025

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը բացեց հանդիպման հաշիվը։ 74-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսի խփած գոլի շնորհիվ «Արսենալը» խուսափեց պարտությունից։

«Արսենալը» 55 միավորով երկրորդն է եւ արդեն 15 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից», որը 29 խաղ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 14-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 45+2 - Դեքլան Ռայս, 74

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում