21:18  ,  9 մարտի, 2025

Մ-23 ԵԱ․ Կնյազ Իբոյանը 10:0 հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

Կնյազ Իբոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչ:  Հայաստանի ներկայացուցիչը 92 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Սահալյուկին:

Կնյազ Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Իգնատյուկին։

Մ-23 Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Լեւիկ Միքայելյանը:

61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Միքայելյանը 11:1 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Միկիտա Աբրամովին: Մինչեւ կիսեզրափակիչ Լեւիկ Միքայելյանը երկու հաղթանակ էր տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների նկատմամբ։

Կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի նաեւ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Կոչանովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում