21:18 9 մարտի, 2025Կնյազ Իբոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչը 92 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Սահալյուկին:
Կնյազ Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Իգնատյուկին։
Մ-23 Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Լեւիկ Միքայելյանը:
61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Միքայելյանը 11:1 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Միկիտա Աբրամովին: Մինչեւ կիսեզրափակիչ Լեւիկ Միքայելյանը երկու հաղթանակ էր տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների նկատմամբ։
Կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի նաեւ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Կոչանովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.