17:53  ,  9 մարտի, 2025

WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվել է Դոննա Վեկիչին

Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ընթացող WTA-1000 մրցաշարի երկրոր շրջանում աշխարհի 39-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 22-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի հետ, որն առավելության է հասել 6:3, 6:3 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 20 րոպե։

Երրորդ շրջանում Դոննա Վեկիչի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոն։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News