14:02  ,  7 մարտի, 2025

NBA. Լեբրոն Ջեյմսը գերազանցեց Թիմ Դանքանի ցուցանիշը եւ երրորդն է հաղթանակների քանակով

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը գերանզանցեց «Սան Անտոնիո Սփերսի» լեգենդար ամերիկացի խաղացող Թիմ Դանքանի ցուցանիշը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հանդիպումներում տարած հաղթանակների քանակով։

Կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթել է «Նյու Յորք Նիքսին» (113:109): Լեբրոն Ջեյմսը  1002 հաղթանակով երրորդն է NBA-ի պատմության մեջ։

Նրանից առաջ են Ռոբերտ Փերիշն (1014) ու Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print