15:02  ,  5 մարտի, 2025

NBA. Լեբրոն Ջեյմսն առաջինը գերազանցեց 50 հազար միավորը

«Լոս Անջելես Լեյքերսի» 40-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն առաջինը պատմության մեջ գերազանցեց 50 հազար միավորը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության եւ փլեյ-օֆֆի հանդիպումներում, հաղորդում է ESPN-ը։

Կանոնավոր առաջնության հերթակն խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 136:115 հաշվով հաղթեել է «Նյու Օռլեան Փելիքանսին»։ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 34 միավոր։

Այս հանդիպումից առաջ Լեբրոն Ջեյմսի ցուցանիշը 49999 միավոր էր։

Լեբրոն Ջեյմսը 41871 միավոր վաստակել է կանոնավոր առաջնությունում, 8162 միավոր՝ փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news