09:41  ,  3 մարտի, 2025

WTA-250. Ջեսիքա Պեգուլան՝ Օսթինի մրցաշարի հաղթող

Աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիքա Պեգուլան նվաճեց ԱՄՆ-ի Օսթին քաղաքում անցկացված WTA-250 մրցաշարի տիտղոսը։

Ամերիկացի թենիսիստուհին եզրափակիչում մրցեց աշխարհի 56-րդ ռակետ, ամերիկացի Մաքարթնի Քեսլերի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

31-ամյա Պեգուլան մենախաղի 7-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում։

Օսթինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News