Հույս ունեմ, որ Դավիթ Մանոյանը եւ Կամո Հովհաննիսյանը շուտով կմիանան «Ալանիային», ասել է Վլադիկավկազի ակումբի նախագահ եւ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
«Այո, մենք իսկապես հետաքրքրված ենք այդ երկու ֆուտբոլիստներով: Այժմ բանակցությունների մեջ ենք «Փյունիկի» հետ: Ինձ գոհացնում է ընթացքը: Հույս ունեմ, որ կկարողանանք պայմանավորվել թիմի հետ եւ շուտով տղաները կմիանան «Ալանիային» եւ օգուտ կբերեն թիմին»,- նշեց Վալերի Գազաեւը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին «Ալանիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում նորություն էր հայտնվել, որ թիմը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների` Դավիթ Մանոյանի եւ Կամո Հովհաննիսյանի ծառայություններով:
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի