02:07  ,  1 մարտի, 2025

WTA-500. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է

Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 103-րդ ռակետ, ավստրալացի Մայա Ջոյնթի հետ։ Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 4:6, 6:2, 6:0 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 47 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոյի եւ աշխարհի 88-րդ ռակետ, թուրք Զեյնեպ Սյոնմեզի դիմակայության հաղթողը։

Էլինա Ավանեսյանը WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ հասած առաջին թենիսիստուհին է, որը ներկայացնում է Հայաստանը։

Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1,064 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News