10:14  ,  27 փետրվարի, 2025

WTA-500. Էլինա Ավանեսյանի վստահ հաղթանակը երկրորդ շրջանում

Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 103-րդ ռակետ ավստրալացի Մայա Ջոյնթը, որը 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 20-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչին։

Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1,064 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News