12:11  ,  22 փետրվարի, 2025

WTA-1000 Dubai. Եզրափակիչի զույգը

Դուբայում անցկացվող WTA-1000 շարքի Dubai Tennis Champs-ի տիտղոսը կվիճարկեն աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան եւ աշխարհի 38-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնը։

Կիսաեզրափակիչում Միրա Անդրեեւան 6:4, 4:6, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։

Կլարա Թաուսոնը 6:4, 6:7 (4:7), 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 17-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովային։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News