02:38  ,  20 փետրվարի, 2025

Չեմպիոնների լիգա․ «ՊՍՎ Էյնդհովենը» պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հաղթահարեց Թուրինի «Յուվենտուսի» արգելքը։

Նիդերլանդներում տեղի ունեցած պատասխան խաղում «ՊՍՎ Էյնդհովենը» լրացուցիչ ժամանակում հաղթեց 3:1 հաշվով։

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Յուվենտուսը»։

1/8 եզրափակիչում «ՊՍՎ Էյնդհովենը» կմրցի կամ Իտալիայի չեմպիոն «Ինտերի», կամ Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալի» հետ։

Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 21-ին։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Յուվենտուս»՝ 3:1 (լրացուցիչ ժամանակ), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2) 

Իվան Պերիշիչ, 53, Իսմայել Սայբարի, 74, Ռայան Ֆլամինգո, 98 - Թիմոտի Վեա, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում