23:38  ,  19 փետրվարի, 2025

Չեմպիոնների լիգա․ «Բորուսիան» 1/8 եզրափակիչում է

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Պորտուգալական «Սպորտինգի» հետ պատասխան հանդիպումը Գերմանիայում ավարտվեց 0:0 հաշվով։

Փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով։

1/8 եզրափակիչում «Բորուսիայի» մրցակիցը կլինի կամ անգլիական «Աստոն Վիլան», կամ ֆրանսիական «Լիլը»։ Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 21-ին։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Բորուսիա Դորտմունդ» - «Սպորտինգ»՝ 0:0  (առաջին խաղ՝ 3:0)

Չիրացրած 11մ՝ Սերու Գիրասի («Բորուսիա»), 59

ՊՍԺ - «Բրեստ»՝ 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 3:0)

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 00:00 (առաջին խաղ՝ 3:2)

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Յուվենտուս»՝ 00:00 (առաջին խաղ՝ 1:2) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում