17:10  ,  15 փետրվարի, 2025

WTA-1000 Դուբայ․ Էլինա Ավանեսյանի մրցակիցն առաջին շրջանում

Աշխարհի 48-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը կմասնակցի հաջորդ շաբաթ Դուբայում անցկացվելիք WTA-1000 շարքի մրցաշարին։

Առաջին շրջանում 22-ամյա թենիսիստուհու մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, 17-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան։

Մրցախաղը տեղի կունենա փետրվարի 17-ին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News