22:44  ,  12 փետրվարի, 2025

ATP-250․ Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի 96-րդ ռակետին

Աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը պարտվեց Մարսելում անցկացվող ATP-250 շարքի Open 13 Provence մրցաշարի մեկնարկում։

Ռուսաստանցի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ մրցելով աշխարհի 96-րդ ռակետ, սերբ Համադ Մեջեդովիչին։

Կարեն Խաչանովը տանուլ տվեց 2:6, 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։

Մարսելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 767 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News