21:56  ,  11 փետրվարի, 2025

WTA-1000․ Էլինա Ավանեսյանը պարտվեց Դարյա Կասատկինային

Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 48-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Երրորդ շրջանում Դարյա Կասատկինայի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը 6:3, 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց աշխարհի 22-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News