20:10  ,  10 փետրվարի, 2025

WTA-1000. Շվյոնտեկը մեկնարկում հաղթեց Սակարիին

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Լեհ թենիսիստուհին 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 29-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Շվյոնտեկն անցած տարի այս մրցաշարում նվաճել է հաղթողի տիտղոսը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,5 միլիոն դոլար։ Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News