09:05  ,  10 փետրվարի, 2025

ATP-500 Dallas Open-ը՝ Դենիս Շապովալովի հաղթանակով

Աշխարհի 54-րդ ռակետ Դենիս Շապովալովը նվաճեց ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում անցկացված ATP-500 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում Կանադայի ներկայացուցիչը 7:6 (7:5), 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Դենիս Շապովալովը նվաճեց երրորդ տիտղոսը կարիերայում։

Դալլասի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news