21:27  ,  8 փետրվարի, 2025

WTA-500. Բելինդա Բենչիչը նվաճեց առաջին տիտղոսը մայր դառնալուց հետո (ֆոտո, վիդեո)

Շվեյցարացի Բելինդա Բենչիչը նվաճեց Աբու Դաբիում անցկացված թենիսի կանանց WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։

Աշխարհի նախկին չորրորդ ռակետը այժմ համաշխարհային դասակարգման աղյուսակում 157-րդն է։ Նա եզրափակիչում 4:6, 6:1, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 51-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերին։ 

27-ամյա Բելինդա Բենչիչը 9-րդ տիտղոսը նվաճեց WTA-ի մրցաշարերում։ Նա առաջին տիտղոսը նվաճեց երեխա ունենալուց հետո հետո։

Աբու Դաբիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,064 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News