09:05  ,  6 փետրվարի, 2025

ATP-500․ Դանիիլ Մեդվեդեւի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Ռոտերդամում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Ռուսաստանցի թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 92-րդ ռակետ, իտալացի Մատիա Բելուչիի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:7 (6:8), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 53 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մատիա Բելուչիի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ աշխարհի 43-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի դիմակայության հաղթողը։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News