18:33  ,  3 փետրվարի, 2025

Ռուի Մոտան՝ Դոհայում ընթացող մարզական հավաքի նպատակների մասին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան երեւանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է Դոհայում անցկացվող ուսումնամարզական հավաքի, թիմի ֆիզիկական և տակտիկական որակների բարելավման, ֆուտբոլիստների մրցակցության և առաջիկա մրցակիցների վերլուծության մասին։

Փետրվարի 2-ին «Նոան» ընկերական խաղում մրցել էր տեղի «Ալ Մաշաֆի» հետ եւ հաղթել 8։0 հաշվով։

Գոլերը խփել էին Գրենիկ Պետրոսյանը, Զավեն Խուդավերդյանը, Գոնսալո Գրեգորիոն, Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան, Բրայան Մենդոզան եւ Բրունո Ալմեյդան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News