10:38  ,  31 հունվարի, 2025

ԵԼ․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի վերջին տուրի հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը, նաեւ լավագույն մրցախաղը․ հունգարական «Ֆերենցվարոշը» 4:3 հաշվով հաղթել է հոլանդական «ԱԶ Ալկմարին»։

Առաջին 8 տեղերը գրաված «Լացիոն», «Աթլետիկ Բիլբաոն», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», «Լիոնը», «Օլիմպիակոսը», «Գլազգո Ռեյնջերսը» դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Փլեյ-օֆֆում 1/8 եզրափակիչի մնացած 8 ուղեգրերի համար կպայքարեն 9-24-րդ տեղերը գրաված «Բուդյո-Գլիմտը», «Անդերլեխտը», «Ստյաուան», «Այաքսը», «Ռեալ Սոսիեդադը», «Գալաթասարայը», «Ռոման», «Վիկտորիա Պլզենը», «Պորտուն», «Ֆերենցվարոշը», «ԱԶ Ալկմարը», «Ռոյալ Յունիոնը», ՊԱՕԿ-ը, «Տվենտեն» եւ «Ֆեներբահչեն»։

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 31-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news