20:36  ,  30 հունվարի, 2025

WTA-500. Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Ավստրիական Լինցում անցկացվող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 49-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 125-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչի հետ։

2 ժամ եւ 49 րոպե տեւած պայքարում 6:4, 4:6, 7:5 հաշվով առավելության հասավ Պետրա Մարտիչը։

Երրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 149-րդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի դիմակայության հաղթողը։

Լինցի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 925 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News