02:18  ,  30 հունվարի, 2025

Չեմպիոնների լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը։

1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին առաջին 8 տեղերը գրաված «Լիվերպուլը» (Անգլիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Արսենալը» (Անգլիա), «Ինտերը» (Իտալիա), «Աթլետիկոն» (Իսպանիա),  «Բայերը» (Գերմանիա), «Լիլը» (Ֆրանսիա) եւ «Աստոն Վիլան» (Անգլիա)։

9-24-րդ տեղերը գրավեցին եւ 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերի համար փլեյ-օֆֆում կպայքարեն «Ատալանտան» (Իտալիա), «Բորուսիա Դորտմունդը» (Գերմանիա), «Բավարիան» (Գերմանիա), «Ռեալը» (Իսպանիա), «Միլանը» (Իտալիա), «ՊՍՎ Էյնդհովենը» (Նիդերլանդներ),  ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Մոնակոն» (Ֆրանսիա), «Բրեստը» (Ֆրանսիա), «Ֆեյենորդը» (Նիդերլանդներ), «Յուվենտուսը» (Իտալիա), «Սելթիկը» (Շոտլանդիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա) եւ «Բրյուգեն» (Բելգիա)։

Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 31-ին։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում