17:21  ,  29 հունվարի, 2025

WTA-500. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 49-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի Լինց քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։

Առաջին շրջանում նա մրցեց աշխարհի 53-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 125-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչը։

Լինցի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 925 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News