21:22  ,  28 հունվարի, 2025

«Նոայի» նորեկը Պորտուգալիայի բարձրագույն լիգայից

Պորտուգալիայի բարձրագույն լիգայից «Նոայի» կազմը վարձակալական հիմունքներով համալրել է պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

28-ամյա վինգերը հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ 2023/24 մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում հռչակվել է Պորտուգալիայի 2-րդ լիգայի չեմպիոն՝ 32 խաղում դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բրունո Ալմեյդան Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News