21:22 28 հունվարի, 2025Պորտուգալիայի բարձրագույն լիգայից «Նոայի» կազմը վարձակալական հիմունքներով համալրել է պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
28-ամյա վինգերը հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ 2023/24 մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում հռչակվել է Պորտուգալիայի 2-րդ լիգայի չեմպիոն՝ 32 խաղում դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Բրունո Ալմեյդան Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.