15:03  ,  25 հունվարի, 2025

AusOpen. Քիզը նվաճեց տիտղոսը Սաբալենկայի նկատմամբ սենսացիոն հաղթանակով

Աշխարհի 14-րդ ռակետ Մեդիսոն Քիզը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի նկատմամբ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։

Ամերիկացի թենիսիստուհին առավելության հասավ 6:3, 2:6, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 3 րոպե։

Մեդիսոն Քիզն առաջին տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Նախորդ երկու տարիներին AusOpen-ի տիտղոսը նվաճել էր Արինա Սաբալենկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News